top of page

ԱՄՆ-ը պարզաբանել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների նպատակը

  • rebeccahovhannisya
  • Jan 29, 2022
  • 1 min read

ree

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել՝ Ուկրաինա ներխուժելու դեպքում Ռուսաստանի արդյունաբերական ներուժը թուլացնելու նպատակով, հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի անդամ Փիթեր Հարելը. մեջբերում է Reuters-ը։


«Հիմնական նպատակը միջոցներ ձեռնարկելն է, որոնք ժամանակի ընթացքում կկրճատեն Ռուսաստանի արդյունաբերական ներուժն ու արդյունաբերական արտադրական հզորությունները», - ասել է նա՝ ընդգծելով, որ նոր սահմանափակումները ուղղված չեն սովորական սպառողների գրպանին։


Ըստ Հարելի՝ ֆինանսական հաստատությունների դեմ պատժամիջոցները պետք է հրահրեն կապիտալի արտահոսք, գնաճ, ինչպես նաև ստիպեն Ռուսաստանի Կենտրոնական բանկին ֆինանսական աջակցություն ցուցաբերել այլ բանկերին, որպեսզի «Պուտինը զգա դժվարություններն առաջին իսկ օրվանից»։


Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան այլ պաշտոնական աղբյուրներ, սահմանափակումները կարող են ազդել ավիացիայի, ծովային գործերի, ռոբոտաշինության, արհեստական ​​բանականության, քվանտային հաշվարկների և պաշտպանական արդյունաբերության վրա: Կրեմլը բազմիցս հերքել է նման մեղադրանքները՝ ասելով, որ Մոսկվան ոչ ոքի չի սպառնում և մտադիր չէ հարձակվել որևէ մեկի վրա, իսկ «ագրեսիայի» պնդումներն օգտագործվում են որպես պատրվակ՝ Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ավելի շատ զինտեխնիկա տեղադրելու համար։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page