Պետքարտուղարությունը բացատրել է ԱՄՆ-ից 24 ռուս դիվանագետների հեռանալու պահանջը
Aug 3, 2021
1 min read

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովի կողմից ԱՄՆ-ում Ռուսաստանի դիվանագիտական անձնակազմի համար վիզաների հետ կապված իրավիճակի նկարագրությունը ճշգրիտ չէ, ասել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը, հաղորդում է Ռիա Նովստին:
Ելույթ ունենալով մամուլի համար ճեպազրույցում և անդրադառնալով ռուս դիվանագետների համար վիզաների խնդրին՝ Փրայսը նշել է, որ ռուս դիվանագետները, որոնց վիզաների ժամկետը լրացել է, կարող են երկարաձգման համար դիմել, և որ նման դիմումները պարբերաբար դիտարկվում են:
Ավելի վաղ Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հայտնել էր, որ ԱՄՆ-ն 24 ռուս դիվանագետի կարգադրել է մինչև սեպտեմբերի 3-ը լքել երկիրը` վիզաների ժամկետի ավարտի պատճառով:























Comments