top of page

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը չհաստատեց երկրում զենքի վաճառքի սահմանափակման օրինագիծը

Jun 10, 2021
1 min read

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում անհաջողությամբ ավարտվեց այն օրինագծի ընդունման հասնելու հերթական փորձը, որը նպատակամղված Է երկրում հրազենի վաճառքի սահմանափակմանը: Հունիսի 9-ին այդ մասին հայտնել Է Politico թերթը:


Երկու կուսակցությունների ներկայացուցիչները չեն կարողացել փոխզիջման հասնել օրինագծի ձևակերպման շուրջը և դադարեցրել են բանակցությունները: «Մենք չկարողացանք համաձայնության գալ օրինագծի շուրջը, որը կհանգեցներ հրազեն գնողների ինքնության ստուգումների թվի զգալի ավելացման»,- հայտարարել Է դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին, որը գլխավորել Է այդ հարցի շուրջը բանակցությունները Հանրապետական կուսակցության ներկայացուցչի հետ:



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page