top of page

ԱՄՆ-ն 50 բեռնատար զենք է ուղարկել Սիրիայի քրդական ուժերին

Nov 5, 2021
1 min read

Թուրքական իշխանամետ լրատվամիջոցները գրում են, որ ԱՄՆ-ն 50 բեռնատար զենք-զինամթերք է ուղարկել Սիրիայում գործող «Քրդական բանվորական» կուսակցությանը (ՔԲԿ-PKK) և Ժողովրդական պաշտպանության ուժերին` (YPG) այն լուրերին զուգահեռ, որ Թուրքիան ամեն պահ կարող է ռազմական գործողություն սկսել Սիրիայում։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։


Նշվում է, որ 50 բեռնատարներից բաղկացած շարասյունը մուտք է գործել Սիրիայի Քամըշլը քաղաք։ Բեռնատարներում եղել են զենքեր և նյութատեխնիկական միջոցներ։


Թուրքական լրատվամիջոցները հիշեցնում են, որ ԱՄՆ-ն զենքի մատակարարումից զատ, կազմակերպում է Ժողովրդական պաշտպանության ուժերի «ահաբեկիչների» կրթությունը։ Նշվում է, որ նրանք պատրաստություն են անցնում Հասեքեի, Դեր Զորի, Քամըշլըի ճամբարներում։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page