ԱՄՆ-ն հայտարարել է, որ չի ցանկանում մասնակցել սպառազինությունների մրցավազքի որևէ երկրի հետ

ԱՄՆ-ն չի ցանկանում զենքի մրցավազքի մասնակցել որևէ երկրի հետ` չնայած կոշտ մրցակցությանը Չինաստանի հետ: Այս մասին Axios տեղեկատվական պորտալին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք չենք ցանկանում զենքի մրցավազքի մասնակցել ոչ Պեկինի, ոչ էլ մեկ ուրիշի հետ: Մենք շատ կոշտ մրցակցության մեջ ենք ՉԺՀ-ի հետ: Չինաստանի հետ հարաբերությունները մեր ունեցած ամենաբարդն ու ամենակարևորն են»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը:
Նրա կարծիքով` ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում «թշնամական կողմեր կան, կան մրցակցային կողմեր, կան համագործակցության ասպեկտներ»: «Այս ասպեկտներից յուրաքանչյուրի հարցում մենք ուժի հսկայական աղբյուրներ ունենք. մենք ունենք մեր դաշնակիցներն ու գործընկերները, բայց որ ամենակարեւորն է` մենք ունենք ինքներս մեզ»,- ասել է ԱՄՆ արտաքին գործերի նախարարության ղեկավարը:























Comments