ԱՄՆ-ում երեք համալսարան են տարհանել` պայթյունների սպառնալիքի պատճառով

ԱՄՆ-ի Կոլումբյան, Քոռնելի և Բրաունի համալսարանական ավանների մի մասը տարհանել են, երբ հաղորդագրություններ են ստացվել պայթյունների սպառնալիքների վերաբերյալ: Այդ մասին հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները:
Կոլումբյան համալսարանն արտակարգ նախազգուշացում է հայտարարել է ողջ ավանում՝ հաղորդագրություններ ստանալով մի քանի շենքերում պայթյունների սպառնալիքների վերաբերյալ: Columbia Daily Spectator համալսարանական թերթը հաղորդել է, որ արդյունքում տարհանվել են երկու համալսարանական շենքեր:
Ավելի ուշ տագնապը կեղծ է ճանաչվել: «Այսօրվա սպառնալիքների հետաքննությունից հետո Նյու Յորքի ոստիկանության կողմից պայթյունները վստահության արժանի չեն համարվել, և համալսարանական ավաններն ազատ են կրկին բնակացնելու համար», - հաղորդվում է Կոլումբյան համալսարանի Twitter-ում:
Քոռնելի համալսարանը նախազգուշացումը հրապարակել է Twitter-ում և իր վեբ-կայքում՝ կոչ անելով տարհանել իր ավանի ուսանողներին ու աշխատակիցներին:
Բրաունի համալսարանն իր ավանի մեծ մասը նույնպես տարհանել է պայթյունի սպառնալիքի պատճառով:























Comments