top of page

Անկարայում ԱՄՆ դեսպանատունը հերքել է Բայդենի և Էրդողանի միջև առկա պայմանավորվածության լուրը

Aug 18, 2021
1 min read

Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որով հերքել է այն պնդումները, թե աֆղանստանցի փախստականների և ներգաղթյալների շուրջ ԱՄՆ նախագահ Բայդենի և Թուրքիայի նախագահ Էրդողանի միջև պայմանավորվածություն կա։


Այդ մասին, ինչպես հաղորդում է Daily News-ը, հղում կատարելով Անկարայում ԱՄՆ դեսպանատան թվիթերյան էջին։


«ԱՄՆ դեսպանատունը ցանկանում է հայտարարել, որ այն պնդումները, թե նախագահ Բայդենի և նախագահ Էրդողանի միջև «համաձայնություն» կամ «բանակցություն» է տեղի ունեցել աֆղան փախստականների կամ ներգաղթյալների վերաբերյալ, միանգամայն անհիմն են»,- ասված է դեսպանատան հայտարարությունում:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page