ԱՄՆ կոնգրեսականները Բայդենին կոչ են արել Թուրքիային չվաճառել F-16 ռազմական ինքնաթիռներ
Oct 27, 2021
1 min read

ԱՄՆ կոնգրեսի 11 անդամներ Թուրքիայի վերաբերյալ նամակ են հղել նախագահ Ջո Բայդենին։ Նամակում նշվել է, որ Թուրքիան վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների համար և կոչ է արվել Թուրքիային չվաճառել F-16 ռազմական ինքնաթիռները։
Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, կոնգրեսականներն ընդգծել են, որ իրենք մտահոգությամբ են հետևում Թուրքիայի՝ ԱՄՆ-ից 40 F-16 գնելու մտադրության մասին լուրերին։ Նրանք հիշեցրել են Էրդողանի այն հայտարարության մասին, որ Թուրքիան առաջիկայում կարող է ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի նոր խմբաքանակ ձեռք բերել։























Comments