ԱՄՆ-ն կոչ է արել դաշնակիցներին զենք մատակարարել Ուկրաինային
Oct 29, 2021
1 min read

ԱՄՆ-ի յուրաքանչյուր դաշնակից երկիր պետք է Ուկրաինային հնարավորություն տա՝ ստանալու իր պաշտպանության համար բոլոր անհրաժեշտ միջոցները։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Պենտագոնի ղեկավարի օգնականի՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Լորա Կուպերը համաժողովի ընթացքում, որը կազմակերպել էր Վաշինգտոնում Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնը։
Կուպերը հիշեցրել է, որ Վաշինգտոնն ավելի վաղ համաձայնեցրել էր Կիևին ամերիկյան հակատանկային Javelin հրթիռային համալիրների փոխանցումը։
Հոկտեմբերին Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է 60 մլն դոլարի ռազմական օգնություն։ Կիևին տրամադրվել է զինամթերք, հակատանկային և բարձր ճշգրտության սպառազինություն, բժշկական իրեր և այլն։























Comments