top of page

ԱՄՆ-ը Ուզբեկստանի ու Տաջիկստանի հետ քննարկում է ռազմական համագործակցության հարցը

Jul 3, 2021
1 min read

ԱՄՆ-ը Ուզբեկստանի և Տաջիկստանի, ինչպես նաև տարածաշրջանի մյուս երկրների հետ քննարկում է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո հետագա ռազմական գործակցության հավանականությունը:

Այս մասին տեղեկացրել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:


Ուզբեկստանում ու Տաջիկստանում ամերիկյան ռազմաբազա տեղակայելու հավանականության մասին հարցին Քիրբին պատասխանել է.

«Կարծում եմ՝ վստահաբար կարելի է ասել, որ պետքարտուղարության մեր գործընկերների հետ բանակցություններ ենք վարում հարևան երկրների հետ: Փորձում ենք ուսումնասիրել, թե հետագա ի՛նչ հնարավորություններ կարող են այնտեղ լինել: Այդ երկրներին իրենց անունից խոսելու հնարավորություն կընձեռեմ: Սակայն, կարելի է վստահաբար ասել, որ այդ հնարավորությունների հետ կապված մենք մի շարք հարևան երկրների հետ բանակցություններ ենք վարում»:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page