ԱՄՆ-ն մտադիր է աջակցել Վրաստանի պաշտպանունակության ընդլայնմանը. Պենտագոնի ղեկավարը ժամանել է Վրաստան
Oct 18, 2021
1 min read

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ժամանել է Վրաստան, կհանդիպի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ: Այցի մասին կատարած գրառման մեջ Պենտագոնի ղեկավարը հայտնել է, որ Վաշինգտոնը մտադիր է աջակցել Վրաստանի պաշտպանունակության ընդլայնմանը, ինչպես նաև Արևմուտքի հետ մերձեցմանը:
«Վայրէջք կատարեցի Վրաստանում։ ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Վրաստանին պաշտպանունակությունն ավելացնելու և եվրաատլանտյան ինտեգրումն առաջ տանելու հարցում։ Ես անհամբերությամբ սպասում եմ այստեղ կայանալիք հանդիպումներին», - գրել է Օսթինը:























Comments