ԱՄՆ ռազմածովային ուժերի առաջատար նավն ու ականակիրը ժամանել են Վրաստան
Nov 8, 2021
1 min read

ԱՄՆ ռազմածովային ուժերի Վեցերորդ նավատորմի առաջատար Mount Whitney նավը և Porter ականակիրը մտել են Բաթումի նավահանգիստ. այդ մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով Վրաստանում ԱՄՆ դեսպանությանը:
«Բարի գալուստ, Mount Whitney և Porter: Հինգ տարի անց ԱՄՆ ՌԶՈւ Վեցերորդ նավատորմի առաջատար Mount Whitney-ն վերադարձել է Վրաստան: Mount Whitney-ի համար սա ծանոթ նավատորմ է, այն արդեն հինգ անգամ եղել է այստեղ», - ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ:
Ներկա պահին Սև ծովում գտնվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու նավ, որոնց գործողություններին հետևում են Սևծովյան նավատորմի ուժերը: ԱՄՆ Վեցերորդ նավատորմից ավելի վաղ հայտնել էին, որ նավերն ուղևորվում են Սև ծով՝ ՆԱՏՕ-ի գործընկերների հետ համատեղ գործողություններ իրականացնելու նպատակով:























Comments