top of page

ԱՄՆ-ն Չինաստանի շուրջ ստեղծում է ռազմաքաղաքական դաշինքներ

  • Oct 14, 2021
  • 1 min read


ree

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը(ЦРУ) Չինաստանին դիմագրավելու համար ստեղծում է նոր՝ China Mission Center ստորաբաժանումը:


ԱՄՆ-ն Չինաստանի աճող տնտեսական, ռազմաքաղաքական ազդեցությունը համարում է ազգային անվտանգության սպառնալիք և քայլեր է ձեռնարկելու Չինաստանին զսպելու համար: ԱՄՆ-ն կիրառում է տարբեր գործիքակազմեր Չինաստանի դեմ՝ տնտեսական պատժամիջոցներ չինական ընկերությունների նկատմամբ, իսկ քաղաքական առումով՝ կոալիցիաներ Չինաստանի սահմանների երկայնքով:


ԱՄՆ-ն Չինաստանի շուրջ ստեղծել է ամերիկյան դաշնակիցներից կազմված դաշինք, որի մեջ են մտնում Ճապոնիան և Հարավային Կորեան՝ զորքեր տեղակայելով այդ երկրներում: Դրան զուգահեռ, ԱՄՆ աջակցում է Թայվանին. արդիականացնում է Թայվանի զինված ուժերը: ԱՄՆ-ն ռազմավարական կապեր ունի նաև Չինաստանի գեոպոլիտիկ հակառակորդ Հնդկաստանի հետ:


ԱՄՆ-ն, Ավստրալիան, Ճապոնիան ու Հնդկաստանը քառակողմ ֆորմատով համագործակցում են անվտանգության ոլորտում: Այդ դաշինքը կրում է QUAD (Quad group of nations) անվանումը: Բացի այդ, վերջերս ստեղծվեց AUKUS ռազմաքաղաքական միավորումը՝ Ավստրալիայի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի մասնակցությամբ, որը պետք է զսպի չինական աճող ազդեցությունն Ասիայում:


Ամերիկացիները Չինաստանի սահմանների երկայնքով, Խաղաղ և Հնդկական օվկիանոսներում ստեղծում են ռազմաքաղաքական դաշինքներ՝ մեկ միլիարդ բնակչություն, հզոր տնտեսություն և արդիականացվող զինված ուժեր ունեցող Չինաստանին դիմագրավելու համար:


Նշենք, որ ամերիկացիներն ուշադրության կենտրոնում են պահում նաև Չինաստանում անջատողական շարժումները՝ ույղուրական և Տիբեթի հարցերն ու դրանք բարձրացնում են տարբեր միջազգային հարթակներում՝ իրավապաշտպան ՀԿ-ների և այլ կազմակերպությունների աջակցությամբ:


Այսպիսով, մոտակա տասնամյակներին աշխարհում՝ հատկապես Ասիայում, նկատվելու է ԱՄՆ-Չինաստան գեոպոլիտիկ մրցակցությունը: Պեկինը տարածաշրջանում հենվելու է սեփական դաշնակիցների վրա՝ տնտեսական էքսպանսիա իրականացնելով տարածաշրջանում՝ հենվելով մեծաթիվ չինական համայնքների՝ չինական սփյուռքի վրա, իսկ ԱՄՆ-ն իր պաշտպանության տակ է վերցնելու Չինաստանի հետ տարածքային խնդիրներ և պատմականորեն բարդ հարաբերություններ ունեցող ասիական երկրները, որոնք զգուշանում են Չինաստանի աճող ազդեցությունից:


Արտյոմ Բալասանով

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page