top of page

ԱՄՆ կոնգրեսական Քեթրին Քլարքն ամուր կանգնած է Հայաստանի ու Արցախի կողքին. «1Lurer.am»

  • Jul 31, 2021
  • 1 min read


ԱՄՆ կոնգրեսական Քեթրին Քլարքն ամուր կանգնած է Հայաստանի ու Արցախի կողքին Ադրբեջանի ագրեսիայի դեմ: Այս մասին գրում է 1Lurer.am-ը։


«Ադրբեջանական զինված ուժերն անհապաղ պետք է դուրս բերվեն Հայաստանի տարածքից և վերջ դնեն բազմաթիվ կյանքեր խլած բռնություններին: Հայաստանի ինքնիշխանության ոտնահարումը Ադրբեջանի բռնապետական իշխանության կողմից իրականացված ևս մեկ վտանգավոր ու սադրիչ գործողություն է, ինչը խարխլում է խաղաղություն տանող ցանկացած ճանապարհ և ապակայունացնում տարածաշրջանը:

Խստորեն դատապարտում եմ ագրեսիայի այս դրսևորումը: Հպարտ եմ, որ քվեարկել եմ կոնգրեսական Ֆրենկ Փալոունի առաջարկած փոփոխության օգտին, որը ենթադրում է Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկում և ապակայունացնող գործողությունների համար Ալիևի ռեժիմին պատասխանատվության ենթարկում: Այժմ, ավելի քան երբևէ, մենք պետք է հզորացնենք Հայաստանի հետ մեր ռազմավարական հարաբերությունները՝ ցուցաբերելով տնտեսական աջակցություն և ի վերջո ճանաչել Արցախի ժողովրդի ինքնիշխանության իրավունքը»,- հայտարարել է Քեթրին Քլարքը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page