top of page

ԱՄՆ դեսպանը կրկին Սյունիքում է

Aug 6, 2021
1 min read


ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կրկին Սյունիքի մարզում է։ Նրա հետ Սյունիքում է նաև ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն։


«Սյունիքը Հայաստանի իմ սիրած վայրերից մեկն է, քանիցս եղել եմ այստեղ և այս ամռանը, երբ անձնական ժամանակ ունեի, ցանկացա հենց այստեղ անցկացնել, «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում այցելել մեր գործընկեր Հասմիկին և միասին գեղեցիկ ճամբարային արշավ անցկացնել»,- USAID Armenia-ի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասում է դեսպանը։


Ջոն Ալելոնն էլ նշում է, որ առաջին անգամ է Սյունիքում՝ տեղեկացնելով, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը այստեղ շատ ծրագրեր է իրականացնում․ – «Սա նշանակում է, որ ես շատ անգամներ առիթ կունենամ վերադառնալ Սյունիքի մարզ։ Այստեղ շատ գեղեցիկ վայրեր կան»։





 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page