top of page

ԱՄՆ-Մեծ Բրիտանիա-Ավստրալիա եռյակը զսպելու է Չինաստանի աճող ազդեցությունը. վերլուծություն

  • Sep 17, 2021
  • 1 min read

ree

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել են պաշտպանության եւ անվտանգության բնագավառում գործակցության նոր եռակողմ ձեւաչափ ստեղծելու մասին, որը կստանա AUKUS անվանումը: Ավստրալիան առնվազն 8 ատոմային սուզանավ կստանա AUKUS պաշտպանական դաշինքի շրջանակում:


Դրան զուգահեռ գոյություն ունի հետախուզական դաշինք, որը կրում է «Հինգ աչք» (Five Eyes) անվանումը: Այդ դաշինքի մեջ են մտնում Ավստրալիան, Կանադան, Նոր Զելանդիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն:


Անգլոսաքսոնական եռյակը Հնդկական, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում դիմակայելու է Չինաստանի աճող ազդեցությանը: Չինաստանը կառուցում է Մետաքսի ճանապարհ, որն անցնելու է նաև Հնդկական և Խաղաղ օվկիանոսներով։ Բացի այդ, Չինաստանն ակտիվանում է Թայվանի կղզու ուղղությամբ:


ԱՄՆ-Մեծ Բրիտանիա-Ավստրալիա դաշինքը նպատակ ունի զսպելու չինական գեոպոլիտիկ նկրտումներն այդ տարածաշրջանում: Անգլո-ամերիկյան ուժերը հզորացնում են Ավստրալիայի ռազմական ներուժն ու բարձրացնում են զինված ուժերի հնարավորությունները: Ավստրալիան փաստացի վերածվելու է անգլո-ամերիկյան ուժերի պլացդարմի՝ հակաչինական հենակետի՝ աշխարհի այդ անկյունում: Չինաստանն, իհարկե, հետևություններ է անելու իր սահմանների մոտ նոր ռազմաքաղաքական դաշինքի ձևավորման հետ կապված՝ խորացնելով կապերը տարածաշրջանային իր դաշնակիցների հետ:


Պատմական առումով դեռևս 1971-1975թթ. տարածաշրջանում ձևավորվել էր ANZUK ռազմաքաղաքական դաշինքը, որի անդամ էին Ավստրալիան, Մեծ Բրիտանիան և Նոր Զելանդիան:


Ասիական տարածաշրջանում սկսվում է «Մեծ խաղը»(Great game), որի նպատակն է Չինաստանի շուրջ ձևավորել բուֆերային գոտի կամ պետությունների կոալիցիա, որոնց համար Չինաստանի աճող ռազմաքաղաքական, տնտեսական, ժողովրդագրական ազդեցությունը վտանգ են ներկայացնում:


Արտյոմ Բալասանով

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page