top of page

ԱՄՆ-ն Հայասյաստանում հետընթաց է տեսնում․ «Հրապարակ»

Oct 21, 2021
1 min read



«Հրապարակ» օրաթերթը գրում է․


«Վերջին ամիսներին ակնհայտորեն աճում է արևմտյան իշխանությունների և միջազգային կառույցների դժգոհությունը ՀՀ իշխանությունների վարքագծից: Դա երևում է սորոսական շրջանակների դժգոհություններից և արեւմտյան ֆինանսավորմամբ աշխատող ԶԼՄ-ների պահվածքից, որոնք պրոնիկոլական կեցվածքից անցում են կատարել իշխանություններին խիստ քննադատելու գծին: Բայց այլ ապացույցներ էլ կան:


Վերջին շրջանում ԱՄՆ դեսպանը հանդիպումներ է ունենում տարբեր շրջանակների հետ, այդ թվում` քաղհասարակություն, ընդդիմություն, եւ չի թաքցնում իրենց դժգոհությունն այն ամենից, ինչ կատարվում է Հայաստանում: Գրեթե ուղիղ տեքստով ասում է, որ մարդու իրավունքների և ժողովրդավարության ասպարեզում Հայաստանը լուրջ հետընթաց է գրանցում: Իսկ մտահոգությունները մի քանի ուղղությամբ են, նախ` խոսքի ազատության հետ կապված հարցերում:


ԱՄՆ իշխանությունները տարակուսած են, որ զրպարտությունը և վիրավորանքը մեզանում քրեականացվել են, և բարձրացվել են տուգանքների չափերը: Նրանք խնդիր են տեսնում Ալեն Սիմոնյանի հեղինակած օրինագծի հետ կապված:


Հաջորդ ուղղությունն այն է, որ ապօրինի գույքի բռնագանձման օրենքը կամայական է կիրառվում` միայն իշխանությունների թիրախների նկատմամբ:


Մյուսը վերաբերում է համայնքների խոշորացմանը, որը ևս, ըստ ամերիկյան հայացքի, համապատասխանեցվում է իշխանությունների քիմքին: Եվ վերջապես, ամերիկյան կառավարությունը մտահոգված է քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ կիրառվող քրեական հետապնդումներից:


Մենք ենթադրում ենք, որ Գորիսի փոխքաղաքապետին և Սիսիանի քաղաքապետին հապճեպ ազատ արձակելու հիմքում նաև այս դժգոհություններն են ընկած»:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page