top of page

ԱՄՆ-ի պետքարտուղարը խոսել է Չինաստանի հետ հարաբերությունների մասին․ «168 ժամ»

May 3, 2021
1 min read

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ, չնայած վիճելի հարցերին, Միացյալ Նահանգները չի կարող չփոխգործակցել Չինաստանի հետ։

Մեկնաբանելով Չինաստանի հետ հարաբերություններում «կարմիր գծեր» անցկացնելու հնարավորությունը՝ Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ը ցանկացած դեպքում ստիպված է գործ ունենալ Պեկինի հետ:


«Մենք այն վիճակում չենք, որպեսզի չփոխգործակցենք Չինաստանի հետ: Այդ հարաբերություններում կան լուրջ բարդություններ՝ լինի դա առճակատվող աշխարհը, մրցակցող աշխարհը կամ աշխարհը՝ համագործակցության հիման վրա»,-Բլինքենը հայտարարել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:


Բլինքենը ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերություններում առկա բարդություններին, ի թիվս մյուսների, վերագրել է Սինցզյանում Չինաստանի քաղաքականության հարցը: Վերջին ժամանակներս կտրուկ սրվել է արևմտյան երկրների, իրավապաշտպան կազմակերպությունների և ԶԼՄ-ների կողմից քննադատությունը Սինցզյանում Չինաստանի քաղաքականության նկատմամբ:


ԵՄ-ն, ԱՄՆ-ը, Կանադան և Մեծ Բրիտանիան Չինաստանի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանել Սինցզյանում ույղուրների իրավունքների խախտման, էթնիկ փոքրամասնություններին ճնշման ևհարկադրական աշխատանքի օգտագործման մեղադրանքով:


ԱՄՆ-ը հայտարարել է, որ Չինաստանի գործողություններն ույղուրների նկատմամբ կարելի է որակել որպես ցեղասպանություն: Չինաստանը կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page