top of page

ԱՄՆ-ը ողջունում է Երևանի ու Անկարայի միջև կայացած երկխոսությունը. պետքարտուղարություն

  • Jan 16, 2022
  • 1 min read

ree

ԱՄՆ-ը ջերմորեն ողջունում է հայ-թուրքական երկխոսությունը և երկու երկրների ներգրավվածությունը դիվանագիտության և բանակցությունների մեջ՝ միմյանց միջև առկա տարաձայնությունները կարգավորելու համար:


Այդ մասին «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանն ի պատասխան՝ հայտարարել են ԱՄՆ պետքարտուղարությունից՝ մեկնաբանելով հունվարի 14-ին Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը:


Հանդիպմանը դրական են արձագանքել նաև ՆԱՏՕ-ի և Եվրամիության ներկայացուցիչները, ինչպես նաև Ռուսաստանի արտգործնախարարությունը:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page