top of page

Մեզ անհանգստացնում են Երասխի մերձակայքում միջադեպերը. ԱՄՆ պետքարտուղարություն. «Factor.am»

  • Jul 22, 2021
  • 1 min read


«Մեզ անհանգստացնում են վերջերս Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով՝ Երասխ/Սադարակի մերձակայքում գրանցված միջադեպերը»: Այսպես են պատասխանել ԱՄՆ-ի պետքարտուղարությունից՝ արձագանքելով Factor.am-ի հարցմանը, թե նկատի ունենալով Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով, մասնավորապես՝ Երասխի հատվածում տեղի ունեցողը՝ ԱՄՆ-ն ինչպես է տեսնում իրավիճակի լուծումը։


ԱՄՆ-ի պետքարտուղարությունից Factor.am-ը հետաքրքրվել էր, թե ինչպես են վերաբերվում խոսակցություններին, ըստ որոնց՝ հնարավոր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահ երկրները ներգրավվեն արցախյան պատերազմի հրադադարի եռակողմ պայմանագրի իրականացման գործընթացում։


«Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, խորապես հավատարիմ է բոլոր կողմերի հետ աշխատանքին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար։ Մենք կողմերին հորդորում ենք հնարավորինս շուտ վերադառնալ Մինսկի խմբի համանախագահության գլխավորած բանակցություններին»,- նշված է պետքարտուղարության ամբողջական պատասխանում։







Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page