top of page

Էնթոնի Բլինկենը և Սերգեյ Լավրովը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը

  • May 20, 2021
  • 1 min read

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Արկտիկական խորհրդի նախարարական հանդիպման շրջանակում տեղի ունեցած երկկողմ հանդիպման մանրամասները հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը:


«Պետքարտուղարն ընդգծել է Սիրիայի ժողովրդի համար հումանիտար հասանելիության ապահովման կարևորությունը: Նրանք քննարկել են նաև տարածաշրջանային հարցեր, այդ թվում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության երկարատև քաղաքական կարգավորման որոնումների հարցը»,- հայտնել է Փրայսը:


Նա ընդգծել է, որ հանդիպմանը Բլինկենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը փնտրում է «ավելի կայուն ու կանխատեսելի հարաբերություններ Մոսկվայի հետ»:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page