ԱՄՆ-ն կոչ է անում Թուրքիային եւ մյուսներին խուսափել Ռուսաստանից սպառազինություններ ձեռք բերել
ԱՄՆ-ն կոչ է անում Թուրքիային եւ մյուս դաշնակիցներին հետագայում խուսափել Ռուսաստանից սպառազինությունների ձեռքբերումից նախազգուշացնելով, որ նման գործարքները կարող են հայտնվել ամերիկյան միակողմանի սանկցիաների տակ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Թոնի Բլինկենը, մեկնաբանելով Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման հետ կապված ստեղծված իրադրությունը։

«Ես հույս ունեմ, որ С-400-ների մասով մենք՝ Վաշինգտոնն ու Անկարան, կկարողանանք դեպի առաջ ճանապարհը գտնել։ Սակայն ապագայի համար նաեւ կարեւոր է, որպեսզի Թուրքիան, եւ եթե արդեն հարցն այդպես է դրված, նաեւ մյուս դաշնակիցները խուսափեն հետագայում ռուսական սպառազինություններ ձեռք բերելուց, ներառյալ նաեւ С-400-ների հավելյալ խմբաքանակները, որով Ռուսաստանը հավելյալ եկամուտ, հասանելիություն ու ազդեցություն է ձեռք բերում։
Ցանկացած էական գործարք ռուսական պաշտպանական կազմակերպությունների հետ, կարող է հայտնվել CAATSA օրենքով նախատեսված սանկցիաների հետ։ Եվ դա ի հավելումն այն սանկցիաների, որոնք արդեն սահմանված են»,- ասել է Բլինկենը։
Նյութի աղբյուրը՝ Հրապարակ























Comments