Ավելի քան 70 կին «ամուսնացել» է ծառերի հետ՝ նրանց անտառահատումից փրկելու համար
Sep 14, 2021
1 min read

Մեծ Բրիտանիայում ավելի քան 70 կին «ամուսնացել» է ծառերի հետ՝ այդպես բողոքելով անտառահատումների դեմ:
Բնապահպան կազմակերպիչներն արարողությունը պլանավորել են՝ ի պատասխան այն ծրագրի, որով նախատեսվում է Բրիստոլ քաղաքի ծառածածկ մի հատվածում կառուցել 166 բնակարան։
Ինչպես հաղորդում է BBC-ն, «հարսնացուները» ներկայացել են տարբեր մշակույթների հարսանյաց զգեստներով:
74 ծառի կյանքի իրավունքի համար պայքարող կանայք վստահ են, որ այսպիսով իրենց ձայնը լսելի են դարձնում բնությունը պահպանելու համար մղվող պայքարում:
























Comments