ՌԴ փրկարարական ծառայությունը նոր տվյալներ է հայտնել Ան-12 ինքնաթիռի կործանումից
Nov 4, 2021
1 min read

Ան-12 բեռնատար ինքնաթիռում, որը երեկ վթարի է ենթարկվել ՌԴ Իրկուտսկ քաղաքից ոչ հեռու, գտնվել է ոչ թե 7 մարդ, այլ՝ 9։ Նման տվյալներ է հրապարակել TASS-ը՝ հղում անելով փրկարարներին։
Ինքնաթիռում գտնվել է անձնակազմի 5 անդամ և բեռն ուղեկցող 4 մարդ։ Դեռևս հայտնաբերվել է 6 դի։
Զոհերից 4-ը Ռուսաստանի, 3-ը Բելառուսի և 2-ն Ուկրաինայի քաղաքացիներ են։
Վթարի վայրում հայտնաբերվել են սև արկղերը։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։























Comments