Ինչպե՞ս կարող էին պատվաստումները փրկել 43 քաղաքացիներին մահից․ մանրամասնել է նախարարը

Առողջապահության նախարար անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ինչպես կարող էին պատվաստումները փրկել 43 քաղաքացիներին մահից։
Շատ պարզ.
Երկու դեղաչափ պատվաստանյութ ստացած մարդու օրգանիզմում ձևավորվում են հակամարմիններ և մեր օրգանիզմը մինչև իրական հիվանդությանը հանդիպելը արդեն իսկ ունի դրա դեմ պայքարելու ունակությունը։
Ի դեպ ՀՀ բնակչության 95 տոկոսը իր կյանքում ստացել է ինչ որ պատվաստում, և դա որևէ կերպ չի ազդել մեր առողջության վրա այլ պաշտպանել է մեզ տասնյակ հիվանդություններից։ Դրանց շնորհիվ է, որ մեր երեխաները չեն հիվանդանում օրինակ պոլիոմելիտով և նման այլ վտանգավոր հիվանդություններով։
Քովիդի դեմ պատվաստանյութը նույնկերպ է գործում, այն անվտանգ է և օգնում է, որ մենք պաշտպանվենք և պաշտպանենք մեր հարազատներին։ Քովիդը վտանգավոր է և կյանքեր է խլում, այնինչ կա դրանից ապահովագրվելու միջոցը»։























Comments