top of page

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Բելգիայում ՀՀ դեսպանի հետ

Oct 2, 2021
1 min read


Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ աշխատանքային այցով այս օրերերին Բելգիայում է գտնվում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:


Այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Աննա Աղաջանյանին: Հանդիպմանը քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում` Հայաստանում հակահամաճարակային իրավիճակի և պատվաստումային գործընթացի հետ կապված խնդիրներ:


Նախարարը հանդիպել է նաև Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանատան աշխատակազմին: Հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը անդրադարձ է եղել պատերազմի ընթացքում կատարված լայնածավալ աշխատանքներին և հետագա անելիքներին:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page