top of page

Ներիր ինձ, որ չկարողացա ոչնչով օգնել քեզ. Անահիտ Սիմոնյանի հուզիչ նամակը Հայկոյին

Sep 30, 2021
1 min read


Երգիչ Հայկոյի նախկին կինն ու երեխայի մայրը՝ երգչուհի Անահիտ Սիմոնյանը, գրառում է արել իր Instagram-յան էջում․


«Դու միշտ կատակել ես, որ արդեն մեծահասակ ես և չես հասցնի ապրել մինչև Արմանի հարսանիքը, ինչո՞ւ էիր այդպես կատակում ու ինչո՞ւ ինձ մենակ թողեցիր այս հսկայական ու դաժան աշխարհում․․․ Մեզ թողեցիր առանց հենարանի, առանց պինդ ուսի, առանց իմաստի․․. Ես երբեք չեմ կարողանա լրացնել քո տեղը մեր երեխայի սրտում…Եվ ես չգիտեմ, թե ինչպես պետք է նրան ասեմ այս մասին... ես շատ եմ վախենում …Դու ասում էիր բուժքույրին, որ ես ուժեղ եմ, ես կլուծեմ ցանկացած հարց, բայց դու չես հասկացել, որ ես ուժեղ էի՝ զգալով, որ դու կաս, զգալով, որ եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, Առանց քեզ ես մնացել եմ թույլ և անզոր, ես չեմ կարող ասել Արմանին․․. ես փակել եմ նրան տանը, որ ոչ ոք դրսում չասի նրան այդ մասին, ես տեսնում եմ, թե ինչպես է նա ապրում իր մանկական կյանքով և ոչ մի գաղափար չունի, թե ինչի մասին է ամբողջ աշխարհը սգում․.. Եվ չեմ կարող նրան այդ մասին ասել․․. պարզապես չեմ կարող... ինչո՞ւ դա թողեցիր իմ ուսերին, ինչո՞ւ։


Բոլորը հիմա ասում են, որ ես պետք է ուժեղ լինեմ, պետք է մայր լինեմ, բայց ես չեմ կարող, ես չեմ կարող նրա համար փոխարինել քեզ... ինչո՞ւ է Աստված տանում լավագույններին․․․ Ինչու... Ես չեմ կարող գտնել այս հարցի պատասխանը և երբեք չեմ կարողանա… Հանգչիր խաղաղությամբ։ Բայց խոստացիր միշտ կողքիս լինել ... դարձիր մեր պահապան հրեշտակը։ Իմ ամենահարազատ մարդ։ Ներիր ինձ…»։





 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page