top of page

Անահիտ Ավանեսյանի դրամական միջոցներն ավելացել են

Jun 3, 2021
1 min read

Անահիտ Ավանեսյանը 2020թ-ի հայտարարագրում ներկայացրել է 3 անշարժ գույք․ մեկը՝ բնակարան Արաբկիր վարչական շրջանում, երկրորդը՝ կրկին Արաբկիր վարչական շրջանում բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք և ամառանոց՝ Արագածոտնի մարզի Ղազարավան համայնքում: Բնակարանը ձեռք է բերել 2014 թվականին, ոչ բնակելի տարածքը՝ 2015-ին, իսկ ամառանոցը 2005-ին: Այդ մասին MediaHub.am-ը տեղեկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքից։

Ավանեսյանը 2015թ-ին գնել է 2012- ի արտադրության Ford մակնիշի մեքենա: Տարեսկզբին Ավանեսյանն իր բանկային հաշիվներին ունեցել է 2 850 000 դրամ և 600 եվրո, իսկ տարեվերջին՝ 3 200 000 դրամ և 600 եվրո: Վերջինս հայտարարագրել է նաև 1 500 000 դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին դարձել է 1 800 000 դրամ: Աշխատավարձից ստացված եկամուտները եղել են 18 956 900 դրամ, իսկ «Աբովյան 39» ՍՊԸ-ից, որտեղ 50 տոկոս շահաբաժին ունի, ստացել է 1,200,000 դրամ:

Ամուսնու՝ Ստեփան Ավանեսյանի 2020թ-ի հայտարարագիրը ներկայացված չէ։ 2019- ին նա հայտարարագրել էր 1 450 000 դրամ և 9 750 դոլար, իսկ տարեվերջին միջոցները նվազել են՝ կազմելով 400 դոլար և 400 000 դրամ: Որպես կանխիկ միջոցներ՝ վերջինս հայտարարագրել է 1 450 000 դրամ և 9250 դոլար, որոնք ևս տարեվերջին նվազել են, կազմելով՝ 500 000 դրամ և 5200 դոլար:

Ստեփան Ավանեսյանի՝ «Արթստեփ» ՍՊԸ- ից ստացած եկամուտները կազմել են 890 740 դրամ, իսկ Առաջնորդների Զարգացման Կենտրոն Հիմնադրամից՝ 244 807 դրամ: Վերջինս հայտարարագրել է նաև 2010թ-ի արտադրության Ford մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2015- ին:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page