top of page

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների աճյունների շուրջ 20 փորձանմուշ արտասահման է ուղարկվել

Jun 18, 2021
1 min read



Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների աճյունների շուրջ 20 փորձանմուշ ուղարկվել է արտասահման:


Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:



«Արտասահման ուղարկված 20-ից ավելի փորձանմուշ կա, որոնց պատասխանների մեծ մասն արդեն ստացել ենք և դրանք նույնն են եղել, ինչ այստեղ իրականացված հետազոտությունների արդյունքում: Դեռ կան մի քանիսը, որ անգամ երրորդ երկիր են տանում՝ կրկնակի, եռակի ստուգումների համար: Այս գործընթացն ինչ-որ առումով նաև մեր կողմից, ցավոք, հապաղվում է, որպեսզի ծնողները մինչև վերջին կետը համոզված լինեն, անցնեն այդ ընթացքն ու տանեն հուղարկավորեն իրենց հարազատներին»,- նշեց Ավանեսյանը:


ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 18-ին հայտնեց, որ պատերազմում զոհերի ընդհանուր թիվը 3705 է: Նույնականացված է շուրջ 3400 զինծառայողի մարմին:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page