Տասնյակ դեպքեր ունենք, երբ պատվաստվածները վարակվել են կորոնավիրուսով․ Ավանեսյան
- Aug 27, 2021
- 1 min read

Մի քանի տասնյակ դեպքեր ունենք, երբ պատվաստվածները վարակվել են կորոնավիրուսով։ Այդ մասին այսօր կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Մենք կատարել ենք 267 հազար պատվաստում, որի շրջանակում մի քանի տասնյակ դեպք ունենք, երբ քաղաքացիները վարակվել են կորոնավիրուսով»,- նշեց նա։ Բայցևայնպես, առողջապահության նախարարը տեղեկացրեց, որ պատվաստվելուց հետո վարակվածների մոտ հիվանդությունը մեղմ է անցել, ծանր դեպքեր, կարելի է ասել, չեն եղել։ 6м























Comments