top of page

Առողջապահության նախարարը պատասխանել է Վանո Սիրադեղյանի դստերը

  • Oct 31, 2021
  • 1 min read


ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն արձագանքել է պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի դստեր՝ Արփիի ֆեյսբուքյան ուղիղ եթերին: Արփին դժգոհել էր, որ իրեն փորձում են թոքաբորբով դուրս հանել հիվանդանոցից: Նա ներկայացրել էր՝ ինչ առողջական խնդիրներ ունի, խնդրել միջամտել, կանխել իր վիճակի վատանալը:


Նախարարը, արձագանքելով Արփիի խոսքերին, գրել է.


«Հարգելի Արփի, առաջին օրվանից բժիշկներն արել են ամեն բան Ձեր ապաքինման համար, և ուրախ ենք, որ արդեն առողջական վիճակը թույլ է տալիս Ձեզ դուրս գրելու հիվանդանոցից: Իհարկե, կհոգանք, որ տանը Ձեզ հսկող բժիշկ ունենաք, սակայն այս իրավիճակում հիվանդանոցային բուժում ստանալու համար հարյուրավոր մարդիկ հերթ են կանգնած, և ամեն մահճակալ պետք է զբաղեցվի միայն խիստ բժշկական ցուցման անհրաժեշտությամբ պայմանավորված, ինչի կարիքը, բարեբախտաբար, Դուք չունեք հիմա:


Խնդրում եմ հարգալից լինել այն բուժանձնակազմի նկատմամբ, որոնց շուրջօրյա աշխատանքի շնորհիվ, այսօր առողջացման ճանապարհին եք»:




Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page