top of page

Պարգևավճարները բոլորը սահմանված կարգով ստանալու են․ ԱԻ նախարար

Sep 15, 2021
1 min read

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը հերքել է լուրերը, թե նախարարության չպատվաստված աշխատակիցները հավելավճարներից զրկվելու են։


«Նման բան չկա, պարգևավճարները բոլորը սահմանված կարգով ստանալու են։ Ձեզ սխալ ինֆորմացիա են տվել»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։


Հարցին՝ հոկտեմբերի 1-ից հետո ինչ է լինելու չպատվաստված աշխատակիցների հետ՝ նախարարը չասաց։


«Հոկտեմբերին կխոսենք այդ թեմայով»,- շեշտեց Փիլոյանը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page