«Նախկին» Անդրանիկ Քոչարյանը` ներկաների հենասյուն
Թեև ՀՀ գործող իշխանությունը 2018 թվականին խոստանում էր «առանց նախկինների Հայաստան», բայցևայնպես, շատ, այսպես կոչված՝ նախկիններ, արդեն նորի շնչով հայտնվեցին ինչպես օրենսդիր ու գործադիր, այնպես էլ՝ դատական համակարգերում։
Նրանիցից ոմանց անգամ խիստ լուրջ հանձնաժողովներ վստահվեցին խորհրդարանում։ Օրինակ՝ 2019թ. հունվարի 18-ին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, անկուսակցական Անդրանիկ Քոչարյանն ընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Նշենք, որ նա 1990-1991թվականներին եղել է ՀՀ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ: 1991-1995-ին՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: Իսկ 1999-2000թթ.՝ ՀՀ վարչապետի խորհրդական է եղել պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի և կադրային քաղաքականության հարցերով: Հենց այդ ժամանակներից էլ Քոչարյանի անունը շրջանառվում էր որպես ամենակարևոր օղակներում հայտնված, ամեն պատեհ իրավիճակից օգուտ քաղած մարդու։
Հատկանշական է, որ ներկա իշխանությունը չխուսափեց Անդրանիկ Քոչարյանին նման կարևոր պաշտոնում նշանակել անգամ այն դեպքում, երբ նրա անունը կապվում է երկրաշարժից հետո Գյումրիում մեծ թալան իրականացնելու, ստացված շինանյութը յուրացնելու հետ։
Պատահական չէ, որ իշխանական խմբակցությունն ամեն գնով փորձում է պահել Անդրանիկ Քոչարյանին՝ որպես պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, քանի որ նա ունակ է իրավիճակն իր ձեռքը վերցնել։ Փորձը ցույց տվեց, որ Քոչարյանը կարողանում է հանձնաժողովի նիստերում ապահովել անհրաժեշտ ձայներ՝ իշխանության ծրագրերը կյանքի կոչելու համար։
Բացի այդ, նա կարողանում էր ինֆորմացիոն վակուում ստեղծել պատերազմական շրջանում, երբ, օրինակ՝ ամեն գնով մեկուսացնում էր ԱԺ եկած պաշտպանության նախարարին ու փոխնախարարներին, որպեսզի լրագրողները չկարողանային հարցեր հնչեցնել։
Քոչարյանը նաև մոտ մեկ տարի քննեց Ապրիլյան պատերազմի հանգամանքները, սակայն, ի վերջո, որևէ բան հանրությանը չներկայացվեց, անգամ պարզ չդարձավ՝ պատերազմի ընթացքում թերացումներ եղե՞լ են, թե՞ ոչ։
Եվ այս պարագայում, երբ հայտնի չէ, թե ռազմաքաղաքական ինչ զարգացումներ են սպասվում ՀՀ-ում, իշխանությունն ամեն գնով:
Commenti