top of page

Անդրանիկ Փիլոյանն ընդունել է ԿՄԽԿ պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին

  • Nov 5, 2021
  • 1 min read

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին:


ԱԻ նախարաությունը հայտնում է, որ Անդրանիկ Փիլոյանը ողջունելով հյուրերին՝ շնորհակալություն է հայտնել նախարարության հետ երկարատև երկկողմ և բազմակողմ համագործակցության համար:


Ի թիվս հումանիտար, ուսուցողական բազմաթիվ արդյունավետ ծրագրերի, Ա. Փիլոյանը հատկապես ընդգծել է Կարմիր Խաչի անգնահատելի դերը 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների աճյունների որոնման, դուրսբերման աշխատանքներում և գերիների վերադարձին աջակցելու կարևորագույն գործընթացում:


Պարոն Թիերի Ռիբոն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: «Թեև սա մեր առաջին հանդիպումն է, սակայն երկու կառույցների միջև համագործակցությունը սկսվել է 2017թ.-ից. շատ ուրախ եմ, որ լավ հիմքեր ունեցող այս համագործակցությունը ընդլայնելու հնարավորություն ունենք».- ասել է նա և հավելել, որ դիտարկվում է համագործակցության զարգացման երկու ուղղություն. քաղպաշտպանությանն առնչվող օրենսդրության համապատասխանեցումը միջազգային օրենքներին և միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում ուսուցման կազմակերպումը:



Հանդիպման ավարտին ստորագրվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջև «Քաղաքացիական պաշտպանությանն առնչվող Հայաստանի պետական օրենսդրությունը Միջազգային մարդասիրական իրավունքի չափորոշիչներին համապատասխանեցնելու վերաբերյալ» 2021-2022 թթ. Գործողությունների Պլանը:


Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության կապի և կանխարգելման բաժնի պետ Դարկո Ջորդանովը, զինված ուժերի հետ աշխատանքների հարցերով պատվիրակ Իգոր Շևցովը, անվտանգության և ապահովության հարցերով զբաղվող մասնագետ Էմմա Մկրտչյանը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page