Իմ համարը քեզ որտեղի՞ց, դու զանգե՞լ ես իմ օգնականին․ Անդրանիկ Քոչարյանը՝ լրագրողին
- Jul 28, 2021
- 1 min read

«Դու զանգե՞լ ես իմ օգնականին, իմացե՞լ ես՝ կարո՞ղ ես ինձնից հարցազրույց վերցնել, որ զանգել ես։ Ու, ընդհանրապես, իմ համարը քեզ որտեղի՞ց»,- Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Աժ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսպես պատասխանեց MediaHub-ի լրագրողին, որը փորձել էր կապ հաստատել նրա հետ՝ իմանալու, թե որպես իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ, ինչպե՞ս է մեկնաբանում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունները, և արդյոք չի պատրաստվո՞ւմ իրենց քաղաքական ուժը հանդես գալ հայտարարությամբ կամ, գոնե, ընդունել ԱԺ մյուս պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի առաջարկը՝ հրավիրել ԱԺ արտահերթ նիստ։
Աժ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի մյուս անդամների հետ կապ հաստատել ևս չկարողացանք։ Նրանք կա՛մ չէին պատասխանում մեր զանգերին, կա՛մ անհասանելի էին։
Commentaires