44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծման առաջարկը ցինիզմ է. Թևանյան
Jul 26, 2021
1 min read

Պատերազմի, պարտության և կապիտուլյացիայի թիվ մեկ մեղավորի ու պատասխանատուի կողմից 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծման առաջարկը ցինիզմ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» դաշինքի անդամ Անդրանիկ Թեւանյանը։
«Իշխող ուժի կոկորդիլոսի արցունքները՝ 44-օրյայի թեմայով։
Պատերազմի, պարտության և կապիտուլյացիայի թիվ մեկ մեղավորի ու պատասխանատուի կողմից 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծման առաջարկը ցինիզմ է։
Դա նույնն է, որ երիտթուրքերն առաջարկեին ստեղծել Հայոց ցեղասպանության հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Կամ էլ՝ ֆաշիստներն ուսումնասիրեին Հոլոքոստի հանգամանքները»,- գրել է Թևանյանը։























Comments