Անդրեի նկարը պատռած զոհվածի հայրը նկարվել է նրա հետ Ստեփանակերտում (լուսանկարներ, տեսանյութ)
Updated: Aug 9, 2021

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում օգոստոսի 8-ի երեկոյան ելույթ է ունեցել ՀՀ վաստակավոր արտիստ Անդրեն: Ստեփանակերտից MediaHub-ին հայտնում են, որ նա հանդես է եկել երկու կատարմամբ՝ ‹‹Արցախի հիմն›› և ‹‹Ղարաբաղի հորովել››:
Ելույթից հետո Անդրեն հանդիսատեսի հետ շարժվել է դեպի ազատամարտիկների պուրակ, այնտեղ մոմավառություն է տեղի ունեցել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք համացանցում տարածված տեսանյութի մասին, որտեղ արցախցի տղամարդը, որը զոհված հերոսի հայր է, պատռում է Անդրեի լուսանկարով պաստառը: Այնուհետև լուրեր շրջանառվեցին համերգը չեղարկելու վերաբերյալ։ Անդրեն, իր հերթին, հայտարարեց, որ համերգը կայանալու է։
Ինչպես մեզ հայտնեցին` Վերածննդի հրապարակը բազմամարդ չի եղել, իսկ նրա պաստառը պատռող տղամարդը Վերածննդի հրապարակում լուսանկարվել է Անդրեի հետ։























Comments