top of page

Անդրեն հերքում է Արցախում կայանալիք իր համերգի չեղարկման լուրը

Aug 7, 2021
1 min read

Երգիչ Անդրեն իր ֆեյսբուքյան էջում գրել է․


«Այն, ինչ տեղի է ունենալու օգոստոսի 8-ին, հերթական համերգ չէ... Այդ օրը հնչելու են միայն հոգևոր ու հայրենասիրական երգեր` նվիրված մեր Արցախին, արցախցու անկոտրում ոգուն, մեր Հերոսներին, նրանց, ովքեր անմահացան` հանուն Արցախի, որդեկորույս մայրերին...

Մենք մեր գոյությամբ ու լինելիությամբ պիտի ապացուցենք, որ Արցախը մերն է, այն ապրում է ու ապրելու է հայկական ոգով` անկախ թշնամու կամքից! Ցավըտ տանիմ, Արցախ...

Հ․գ Մեր հանդիպումը չի չեղարկվի` անկախ խոչընդոտներից, որովհետև բազմաթիվ արցախցիներ սպասում են դրան... Մեր ապրումներն, այո, անասելի ծանր են, բայց ոգին` միշտ ամուր»



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page