top of page

Նոր նախագծով ՀՀ քաղաքացուն անձնագիր կտրամադրվի առավելագույնը 2 տարի ժամկետով

Oct 18, 2021
1 min read


Կառավարությունը շրջանառության մեջ է դրել որոշման նախագիծ, որով կսահմանվի 2 տարի առավելագույն ժամկետ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի համար։


Ընդ որում, 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվելու է մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման կամ վերափորձաքննության ժամկետով։

Որոշման նախագիծը e-draft կայքում շրջանառության մեջ է դրվել հոկտեմբերի 16-ից։ Նախագծին դեմ է քվեարկել հարցման մասնակցածների 100 %-ը կամ 409 մարդ, իսկ կողմ է 2 հոգի։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page