top of page

Անձնական և պետական որ տվյալները կհամարվեն գաղտնի. նոր որոշում. «Ժողովուրդ»

Jul 2, 2021
1 min read




«Ժողովուրդ» օրաթերթը գրում է .


«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջարկում է անձնական եւ պետական որոշ տվյալների տեղեկությունը e-gov.am կայքում արգելափակել:

Նախարարությունը, համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ, ուսումնասիրել է e-gov.am եւ govtravel.am կայքում ներկայացված զգայուն եւ ռիսկային տեղեկությունը, եւ հաշվի առնելով վերջին պատերազմով պայմանավորված անձնական և պետական տվյալների արտահոսքի նոր ռիսկերը՝ արգելափակել է «Էկենգ» ՓԲԸ կողմից ներկայացված իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները e-gov.am կայքում:

Թերթին հայտնի է դարձել, որ օբյեկտների հասցեներ, կազմակերպաիրավական ձեւ, համարակալում եւ այլն, առաջարկվում է ամբողջապես հեռացնել e-gov.am կայքից, նաև կայքից կհեռացվի օգտակար հանածոների եւ ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանման ու երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունների անվանման, գործունեության հասցեների, թույլտվության, պայմանագրի տրման համարները: Պարզվում է, որ այս տեղեկությունը ևս համարվում է ռիսկային եւ զգայուն՝ ի վնաս ՀՀ պետական շահի:

Նախարարաությունն առաջարկում է gov.travel.am կայքից հեռացնել ավիափոխադրողների, չվերթների, ամրագրման կոդերի, ուղեւորների քանակի, արժեքի, Ազգային անվտանգության խորհրդի անդամ հանդիսացող անձանց եւ ԱԱԾ կողմից գնված ավիատոմսերի վերաբերյալ տեղեկությունը, մինչդեռ նախկինում նման նախաձեռնությունը այսօրվա բնապահպան պատգամավորների ու նախկին ակտիվիստների կողմից դաժան քննադատության կենթարկվեր»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page