Ինչո՞վ կզբաղվի Անգելա Մերկելը քաղաքականությունից հեռանալուց հետո
Oct 30, 2021
1 min read

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեծ քաղաքականությունից հեռանալուց հետո ցանկանում է ճանապարհորդել և ավելի շատ կարդալ։ Այդ մասին նա ասել է Frankfurter Allgemeine Zeitung թերթում շաբաթ օրը հրապարակված հարցազրույցում. փոխանցում է TASS գործակալությունը:
«Եվ հիմա ես տեսնում եմ, որ կան շատ բաներ, որոնք ինձ՝ որպես կանցլերի, պակասել են. գուցե մի փոքր ճանապարհորդել, կարդալ կամ պարզապես ազատ ժամանակ ինչ-որ բան անել՝ իմանալով, որ 20 րոպե անց ոչ մի ճակատագրական բան չի լինի։ Ես դրան էլ սպասում եմ», - ասել է նա։
Անգելա Մերկելը հոկտեմբերի 26-ից համարվում է Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար: Նա այս պարտականությունները կկատարի այնքան ժամանակ, քանի դեռ չեն ավարտվել կոալիցիոն բանակցությունները:























Comments