top of page

G7- ի պետությունները զարգացող երկրներին կտրամադրեն պատվաստանյութերի 2,3 միլիարդ չափաբաժին. Մերկել

Jun 13, 2021
1 min read

G7- ի երկրները մինչև 2022 թվականի ավարտը զարգացող երկրներին կհատկացնեն COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի շուրջ 2,3 միլիարդ դեղաչափ: Այս մասին կիրակի՝ հունիսի 13-ին՝ G7 գագաթնաժողովի վերջին օրը Մեծ Բրիտանիայում կայացած մամուլի ասուլիսում ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:


Նրա խոսքով՝ Գերմանիան նշանակալի ներդրում կունենա և «պատասխանատու կլինի 350 միլիոն դեղաչափի համար»:


Կանցլերը շեշտել է, որ պատվաստանյութերի արտադրությունը պետք է լինի գլոբալ՝ ոչ միայն Եվրոպայում կամ Ասիայում, այլ նաև՝ Աֆրիկայում: Նա նշել է, որ գերմանական Biontech- ն ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ, ինչպես շատ այլ ընկերություններ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page