top of page

Անջելինա Ջոլին կօգտագործի Instagram հարթակն Աֆղանստանում մարդու իրավունքների պաշտպանության համար

Aug 21, 2021
1 min read

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի, Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Անջելինա Ջոլին գրանցվել է Instagram սոցիալական ցանցում, որպեսզի այդ հարթակի միջոցով ներկայացնի Աֆղանստանում ստեղծված իրադրության պայմաններում այնտեղ բնակվողների պատմությունները:


«Հենց հիմա Աֆղանստանի ժողովուրդը կորցնում է սոցիալական ցանցերում ազատ շփվելու և ինքնարտահայտվելու հնարավորությունը: Այդ իսկ պատճառով ես եկա Instagram, որպեսզի կիսվեմ այն անձանց պատմություններով և ձայներով, ովքեր պայքարում են մարդու՝ իրենց հիմնարար իրավունքների համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրել է դերասանուհին:


Նա տեղադրել է աֆղանցի դեռահաս մի աղջկա նամակ, որտեղ ներկայացված են թալիբների գալով հասարակության մեջ առօրյա կյանքի փոփոխությունները:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page