top of page

Անգլիայում երկու գնացք է բախվել թունելում. կան վիրավորներ

Nov 1, 2021
1 min read

Անգլիայի Սոլսբերի քաղաքում երկաթուղային վթար է տեղի ունեցել. երկու գնացք բախվել է թունելում, ինչի հետևանքով մի շարք մարդիկ են վիրավորվել:


Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել կիրակի: Ոստիկանության տվյալներով՝ վթարի հետևանքով կան տուժածներ, սակայն մահվան դեպքեր չեն գրանցվել:


Վիրավորները, այդ թվում՝ վարորդը, հոսպիտալացվել են: Արտակարգ ծառայությունների օգնությամբ շուրջ 100 մարդ է տարհանվել դեպքի վայրից:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page