top of page

Ոչ ոք չի մոռացվել ու չի մոռացվի․ անհետ կորած ոստիկանների հարազատները պարգևատրվել են

Jun 29, 2021
1 min read


Հունիսի 29-ն անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է:


Օրվան ընդառաջ, երեկ՝ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն ընդունել է «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության» նախագահ, արցախյան առաջին պատերազմի ազատամարտիկ և մինչ օրս անհետ կորած ոստիկանության ծառայող Սպարտակ Գրիգորյանի մորը՝ Վերա Գրիգորյանին և Գառնիկ Ավթանդիլյանի կնոջը՝ Արիգա Ավթանդիլյանին:


Նախարարը երախտագիտություն է հայտնել Վ.Գրիգորյանին տարիների գործադրած ջանքերի համար, կարևորել միության 28-ամյա գործունեությունը, ընդգծել, որ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունն օջախ է, որտեղ միահյուսվում են ապագայի հանդեպ հավատն ու սպասումը:


«Ոչ ոք չի մոռացվել ու չի մոռացվի, հայրենիքի համար անմահացած, գերեվարված ու անհայտ ճակատագիր ունեցող բոլոր ժամանակների հերոսներին միշտ կփառաբանենք ոչ թե խոսքով, այլև՝ գործով»- հանդիպմանն ասել է Կարեն Սարգսյանը և ևս մեկ անգամ վստահեցրել, որ որպես գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ԱԿԱՀ միության հետ կշարունակի ակտիվ համագործակցությունը:


ՆԳ նախարարը անհետ կորած ոստիկանների հարազատներին արժանացրել է պարգևների: Հանդիպմանը ներկա են եղել ՆԳ նախարարի առաջին տեղակալ Սամվել Պետրոսյանը, ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանը, կադրերի բաժնի պետ Արմեն Բաղրյանը և նախարարի խորհրդական Հարութ Ավագյանը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page