top of page

Անհայտ անձը բութ առարկայով հարվածներ է հասցրել Էջմիածնի բնակչի գլխին․ վերջինս մահացել է․ ՔԿ

  • Nov 8, 2021
  • 1 min read

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Էջմիածին քաղաքի 75-ամյա բնակչի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այդ մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Էջմիածին քաղաքի Գ. Նժդեհի փողոցում գտնվող տնակում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, դիտավորությամբ, բութ առարկայով կյանքի համար վտանգավոր հարվածներ է հասցրել նույն հասցեի 75-ամյա բնակչի գլխի հատվածին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որի արդյունքում վերջինս մահացել է:


Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page