top of page

Մեկ ամսից ավելի անհետ համարվող ժամկետային զինծառայողին դեռ չեն հայտնաբերել

Jun 25, 2021
1 min read


Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը Mediahub.am-ի հետ զրույցում հայտնեց, որ մեկ ամսից ավելի է անհետ կորած ժամկետային զինծառայող, շարքային Նորիկ Մկրտչյանը դեռ չի գտնվել:



Ավելի վաղ հայտնել ենք, որ Նորիկ Մկրտչյանը Տավուշի մարզի Կողբ համայնքից է։ Նա ընդամենը 3 ամսվա ծառայող էր։ Մայիսի 22-ին, Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մայիսի 18-ին, ժամը 22:10-ին, ՊՆ N զորամասից ՌՈ Վարդենիսի բաժին հեռախոսագիր է ստացվել առ այն, որ նույն օրը, ժամը 17:00-ի սահմաններում, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ն. Մկրտչյանն ինքնակամ թողել է ստորաբաժանման պահպանության տարածքը և ընդգրկված է զորամասն ինքնակամ թողած զինծառայողների ցուցակներում:


Աղաբաբյանը հայտնեց, որ պատկան մարմինները շարունակում են փնտրել Նորիկ Մկրտչյանին և վստահեցնում, որ 90 տոկոսով գերի չի ընկել ու Հայաստանի տարածքում է գտնվում:


«Բայց թե որտեղ է՝ չգիտենք։ Քրեական գործ է հարուցվել, դրա շրջանակներում հետախուզում են հայտարարել, բայց փաստն այն է, որ երեխան չկա: Նորիկը զորամասը լքելուց հետո տուն չի գնացել։»,-ասաց համայնքի ղեկավարը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page