top of page

Աղբակույտի մեջ հայտնաբերվել է Մատիսի անհայտ գծանկարը

  • Feb 23, 2022
  • 1 min read

Ֆրանսիայի հարավ-արեւելքում աղբակույտի մեջ հայտնաբերվել է նկարիչ Անրի Մատիսի անհայտ կտավը, հայտնում է BFMTV-ն։


Գնահատող-աճուրդավար Ջենիֆեր Պրեմպիե-Ռոլլանի խոսքով՝ նա նկարը գտել է Վար դեպարտամենտի տներից մեկում՝ խնամակալություն կազմելիս գույքը ստուգելու ժամանակ:


Գծանկարը կանացի դիմանկար է։ Այն պահվում էր ստվարաթղթե տուփի մեջ՝ աղբի կույտի տակ։


Գծանկարն այժմ արվեստաբանական փորձաքննություն է անցնում։


Մոտ մեկ տարի առաջ նույն գնահատողը գտել էր Հելեն Մերսիեի՝ արքայադուստր Գոլիցինայի դիմանկարի էսքիզը, որը կորել էր 1948 թվականին: Պարզվել էր, գծանկարը պահվում էր Մանոսկ կոմունայի բնակչուհու պահարանի մեջ։ 2021 թվականի մայիսին էսքիզն աճուրդում վաճառվեց 220.000 եվրոյով։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page