top of page

Անհետացել է Գյումրու քաղաքապետարանում մրցույթի հաղթող ընկերությունը. ով էր մրցակիցը. «Ժողովուրդ»

Aug 12, 2021
1 min read


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Գյումրու քաղաքապետարանի կողմից հայտարարված 1 մլն դոլար արժողությամբ մրցույթի հաղթող ճանաչված «Գլոբալ Սոլար Սիստեմ» ընկերությունն անհետացել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների տանիքներին արեւային համակարգերի տեղադրման համար հրատապ բաց մրցույթ է հայտարարվել, մասնակցել է 4 ընկերություն, հաղթող ճանաչվել մեկը՝ «Գլոբալ Սոլար Սիստեմ»-ը:


«Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ հայտնի դարձան մասնակից ընկերությունների մասին. պարզվում է, որ «Գլոբալ Սոլար Սիստեմ»-ը մրցույթին մասնակցելու համար դիմել է «Սմարթ Բիթ Քոնսալթինգ» միջնորդ կազմակերպությանը, որն էլ գնումների փաթեթը ներկայացրել է մրցույթին: Սակայն հիմա անհարմար վիճակ է ստեղծվել. մրցույթին հաղթած մասնակիցը պետք է պայմանագիր ներկայացնի պատվիրատուին 10 օրվա ընթացքում, բայց ընկերությունն անհետացել է. «Մենք նույնպես փնտրում ենք ու չենք կարողանում գտնել: Պայմանագիր կնքելու առաջարկը պետք է ուղարկենք քաղաքապետարան, զանգահարում ենք իրենց, բայց չենք կարողանում կապվել»,- միջնորդ ընկերությունից փոխանցեցին:


Ավելին, միջնորդ կազմակերպությանը կատարած ծառայության դիմաց «Գլոբալ Սոլար Սիստեմ» ընկերությունն անգամ չի վճարել: Բացի այս, 1 մլն դոլար արժողությամբ մրցույթի մյուս ուշագրավ նորությունը.


«Տեղեկություններ են շրջանառվում, որ մրցույթին մասնակցել է նաեւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդուն՝ Միսակ Բալասանյանին պատկանող ընկերությունը: Խոսքը «Ռոստորգ»-ի մասին է: «Ռոստորգ»-ից Սահակ անունով քաղաքացին փոխանցեց, որ ինքը ժամանակին՝ մինչեւ «Ռոստորգ»-ի ստեղծումը, համագործակցել է կրտսեր Բալասանյանի հետ, այժմ՝ ոչ. «Ես ձեզ վստահեցնում եմ՝ իր բիզնեսը չէ: Երդվե՞մ, որ հավատաք»:


Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page