top of page

Անհետ կորած զինծառայող Սարգիս Անանյանը գերիների ցուցակում է․ Կողբի համայնքապետ

Jun 22, 2021
1 min read

Քննչական կոմիտեից հայտնել են, որ հոկտեմբերի 8-ից անհետ կորած համարվող ժամկետային զինծառայող Սարգիս Անանյանը գերիների ցուցակում է։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Կողբի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը։


Նա նշեց, որ Սարգիս Անանյանի հարազատներից մեկը գնացել է Քննչական կոմիտե, և նրան ասել են, որ տղան գերիների ցուցակում է։


Ավելի վաղ ֆեյսբուքում լուրեր էին տարածվել, որ անհետ կորած Սարգիս Անանյանը ողջ է։


Միևնույն ժամանակ, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը MediaHub.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Սարգիս Անանյան անունով ՄԻԵԴ ուղարկված դիմում չկա։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page